News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում փորձել են ձախողել Սոսո Պավիլաշվիլիի համերգը։

haqqin.az-ի փոխանցմամբ Սոսո Պավլիաշվիլիի համերգը սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով։ Երգիչը պատրաստվում էր բեմ դուրս գալ, երբ մի խումբ մարդիկ ծեծկռտուք են սկսել, վանկարկելով «Ղարաբաղ, Ղարաբաղ»;

Անվտանգության ծառայությունը նրանց դուրս է հանել համերգային դահլիճից։ Այնտեղ անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել։ Ոստիկանությունը մանրակրկիտ զննել է բոլորին։ Դահլիճում բազմաթիվ հանրահայտ մարդիկ կային ՝ այդ թվում գործարար Արազա Աղալարովան։ Երգիչը Բաքու է ժամանել նախօրեին երեկոյան։ Սոսո Պավլիաշվիլիի համերգի հատուկ հյուրերն են EMIN-ը, A’Studio խումբն ու Վախթանգ Կիկաբիձեն։

Ավելի վաղ Էմին Աղալարովը սոցցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է մի տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի միջազգային օդանավակայանում՝ նոր ժամանած Սոսո Պավլիաշվիլիի ու Քեթի Թոպուրիայի մասնակցությամբ։

Ադրբեջանի «սեւ ցուցակից» Սոսո Պավլիաշվիլուն հանելու ու Բաքվում նրա համերգը կազմակերպելու պատմությունը ակտիվ քննարկվում էր Բաքվում։ Ադրբեջանական հասարակայնության առավել պոպուլիստական մասը ակնկալում էր, որ երգիչը պետք է ներողություն խնդրի Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, սակայն երգիչը ներողություն չի խնդրել։ Սոցցանցերում սկսվել էր արշավ՝ Սոսո Պավլիաշվիլու համերգը բոյկոտելու կոչով։ Իսկ երգիչ ու գործարար Էմին Աղալարովը հայտնել էր, որ Սոսո Պավլիաշվիլուն Բաքու հրավիրելը իր նախաձեռնությունն է եղել ու իր խորին համոզմամբ՝ Բաքվում Պավլիաշվիլու համերգին խոչընդոտելը ստորություն է  ու արվեստն ու ստեղծագործությունը քաղաքականացնելու նպատակ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ