News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը չի մասնակցի նոբելյան դափնեկիրների հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպմանը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը հաստատել է այս տեղեկությունը ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, Բոբ Դիլանն այսօր Սպիտակ տանը չի լինի»,- ասել է նա։ Էրնեսթը հավելել է, որ երաժիշտը «առնվազն մեկ անգամ այցելել է Սպիտակ տուն ու հանդիպել ԱՄՆ նախագահի հետ»։

Նոբելյան ամերիկացի մրցանակակիրների հետ հանդիպումը Էրնեսթը անվանել է Սպիտակ տանը ձևավորված «բարի ավանդույթ»

Դիլանին այս տարի շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում երգերի բառերի համար։  Իսկ Օբաման ինքը Խաղաղության նոբելյան մրցանակակիր է։ Մրցանակը նրան տրվել էր «ավանսով», երբ նա դեռ նոր էր սկսել իր պաշտոնավարումը նախագահի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ