News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցներին բարկացրել է այն, որ գործարանը սնանկ է ճանաչվել: NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել դատական նիստի օրվա մասին եւ իրենց համար զարմանալի է, որ նիստը կայացել է առանց իրենց իմացության:

«Տեղյակ չենք եղել, զարմացնում է այն, թե ինչու այդ ամենն արվեց նաիրիտցիներից գաղտնի: մենք անընդհատ պայքարել ենք «Նաիրիտի» համար, բայց իրենք թաքուն, արագացված դատական նիստով սնանկ ճանաչեցին գործարանը: Նիստի օրը հոկտեմբերի 17-ին էր նշանակված, բայց վերափոխել են օրը եւ 1 օրվա ընթացքում հապճեպ դատն եղավ: Փորձը ցույց է տվել, որ գաղտնիության հիմքում վատ բան է ընկած»,-ասաց նա:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Նոյեմբերի 28-ի երեկոյան Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը։ Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը եւ վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ