News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Իսլամաբադին լուծել բոլոր խնդիրները եւ պատմել է պակիստանցիների նկատմամբ իր համակրանքի մասին, հայտնում է Reuters–ը։

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը նոյեմբերի 30-ին զանգահարել էր Թրամփին եւ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ «Ես պատրաստ եմ եւ մտադիր եմ ցանկացած դեր խաղալ, որի մասին Դուք կխնդրեք կուտակված խնդիրները լուծելու համար։ Սա մեծ պատիվ է ինձ համար, եւ ես անձամբ կզբաղվեմ դրանով։ Զանգահարեք ինձ ցանկացած ժամանակ։ Դուք հիանալի համբավ ունեք շատ լավ մարդ եք, եւ Դուք հրաշալի եք կատարում Ձեր աշխատանքը։ Հուսամ՝ շուտով կհանդիպենք»,– ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Պակիստանը զարմանալի հնարավորությունների երկիր է, իսկ պակիստանցիները աշխարհի ամենախելացի մարդկանցից են։ Թրամփն ասել է, որ երազում է այցելել այդ ֆանտաստիկ երկիրը, լինել ֆանտաստիկ վայրերում, որտեղ ապրում են ֆանտաստիկ մարդիկ։

Թրամփի հայտարարությունը զարմանք է առաջ բերել ինչպես Պակիստանում, այնպես էլ Հնդկաստանում։ Սեպտեմբերին Թրամփը Պակիստանն անվանել էր աշխարհի միգուցե ամենավտանգավոր երկիրը, որին կարող է զսպել միայն Հնդկաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ