News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի  տնօրեն Արմեն Թորոսյանը պաշտոնապես  հայտարարում է՝ գործարանը նախկին աշխատակիցներին աշխատավարձի պարտավորվածություն չունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ ընկերությունն ամբողջությամբ վճարել է սնանկ ճանաչված գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ չվճարված աշխատավարձի պարտավորվածություն ընկերությունը չունի, ունի չվճարված վերջնահաշվարկի պարտավորություն: Դա էլ սնանկ ընկերությունն արդեն իրավասու չէ վճարելու, իրավական գործընթաց կա, պահանջատեր են իրենք: Պահանջը տարել գրանցել են դատարանում, հլը մի հատ էլ կառավարության դիմաց են բողոքում: 30 միլիոն դրամ աշխատավարձ ենք բաժանել վերջին անգամ, իսկ վերջնահաշվարկը շատ քիչ գումար է կազմում»,-ասաց նա:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Արմեն Թորոսյանը նշեց, որ Glass World Company շշերի գործարանը սնանկ է ճանաչվել եւ օգոստոսից չի գործում, ինքը գործարանի տնօրեն է նշանակվել սեպտեմբերից: Նրա խոսքով՝ այս պահին գործարանի վերագործարկման համար առողջացման ծրագիր է իրականացվում եւ հնարավոր է՝ ընկերությունը կրկին աշխատի. «Բարերարներ ենք գտել, լուրջ կազմակերպություն ենք, մեր անվան հետ են խաղում այդպիսի հայտարարություններ անելով: Ասում են՝ գործարանը թալանում են: Եկեք տեսեք՝ ի՞նչ թալանելու մասին է խոսքը՝ լույսի, ջրի պարտք սնանկ գործարանի մեջ չունենք, երկու կառույց կա անվտանգությունը ապահովող, բացի այդ, տեսախցիկներ կան, որոնցով հսկվում է ամբողջ տարածքը: Եթե հանկարծ թալանել էլ ուզենանք՝ տեխնիկապես չենք կարողանա»:

Նշենք, որ Glass World Company շշերի գործարանի նախկին աշխատակիցները պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 5 ամսվա աշխատավարձ: Այսօր նրանք իրենց աշխատավարձերը տալու պահանջով կրկին հավաքվել էին կառավարության դիմաց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ