News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք կողմնակից են գործնական եւ տեսանելի արդունքներով գործակցությանը եւ երկկողմ գործակցության էլ ավելի ամրապնդմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին,  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ ձեւավորված բազմակողմ համագործակցությունը` պատրաստակամություն հայտնելով այն դարձնել առավել դինամիկ եւ ընդգրկուն: Արթուր Դավթյանը նշել է այն առաջնահերթությունները, որոնք գերակա են դատախազության համար, ընդգծելով, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը, վերջիններիս ներգրավվածությունը դատախազության տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքներում:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այդ արատավոր երեւույթի դեմ թիրախավորված պայքարը շարունակական է, եւ ներկայումս էլ այդ նպատակով հստակ ուղղություններ են ակտիվացվում:

Դեսպան Ռիչարդ Միլսը, ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը այդ ուղղությամբ:

Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ շարունակելու են առավելագույն ջանքեր գործադրել մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու եւ երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար:

Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք եւս կողմնակից են գործնական եւ տեսանելի արդունքներով գործակցությանը եւ երկկողմ գործակցության էլ ավելի ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ