News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը արտոնյալ բյուջետային վարկ է տրամադրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ին նախկին աշխատակիցների աշխատավարձերի համար։

Վարկը տրամադրվել է «Նաիրիտ 2» գործարանին 41.3 մլն դրամի չափով 2016-ի հուլիսի աշխատավարձերի պարտքը մարելու նպատակով։ Միջոցները տրամադրվել են բյուջեից 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով, առանց երաշխիքների։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պետությունը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ։ 2006 թվականին ԱՊՀ պետական միջազգային բանկը Rhinoville–ին 70 մլն դոլարի վարկ տրամադրեց, որն ընկերությունը չի փակել։ 2014–ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարեց  պարտքի դիմաց բաժնետոմսերի 90 տոկոսը բռնագանձելու բանկի հայցը։ Բաժնետոմսերի 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն էր պատկանում։ Բանկի հետ բանակցությունների արդյունքում 2015–ի դեկտեմբերին կառավարությունը մնացած 90 տոկոսն էլ ստացավ։ Համաշխարհային պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010–ի ապրիլից։ Կառավարությունը ներդրողների է փնտրում, իսկ մինչեւ հունիսի 15–ը պատրաստվում է գործարանի վերագործարկման հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ռուսական «ՌԿ–Քիմկոմպոզիտ» ընկերության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ