News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան էլեկտրոնային փոստով հետեւելու կուտակային կենսաթոշակային հաշվին: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում համապատասխան լրացումների օրինագիծը՝ կից օրինագծերով, հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում:

Նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ օրինագծերի փաթեթի նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է եւ կենսաթոշակային միջոցները կառավարող ներդրումային հիմնադրամների պարտականությունների շրջանակների հստակեցումը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Առաջարկվում է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց կուտակային հաշիվների վիճակին հետեւել էլեկտրոնային փոստով: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ անգամ իր կառավարող հիմնադրամին ներկայացնել էլեկտրոնային փոստի հասցեն:

Առաջարկվում է հանել կենսաթոշակային կուտակումների մի շարք ներդրումների սահմանափակումները: Այժմ այդպիսիք գործում են արդեն թողարկված, բայց բորսայում ցուցակում չանցած արժեթղթերի վրա: Նախատեսվում է այս սահմանափակումը վերացնել: Դրանից զատ, մասնավոր փայաբաժնով ներդրումային կամ վենչուրային հիմնադրամներում ներդրումները սահմանափակված են միջոցների 2 տոկոսի չափով: Առաջարկվում է այս շեմը բարձրացնել մինչեւ 10 տոկոս: Հաշվի առնելով հայկական ֆոնդային շուկայի ներկայիս ծավալները՝ դժվար է կատարել նաեւ փոխակապակցված անձանց ներդրումների լիակատար բացառման պահանջը: Հետեւաբար՝ այդպիսի գործարքները կթույլատրվեն, սակայն սահմանափակ եւ միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ