Սմարթֆոնների քրաշ–թեստերի ոլորտում մասնագիտացած UnlockRiver.com կայքի YouTube–յան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում է, թե ինչպես են Google Pixel եւ iPhone 7 սմարթֆոնները նետում 300 մ բարձրությունից։
Հատուկ դրոնը երկու գաջետն էլ օդ են բարձրացրել, իսկ հետո նետել բետոնապատ կայանատեղիի վրա։ Սմարթֆոնները դադարել են աշխատել գետնին բախվելուց հետո, ընդ որում, երկուսի էկրաններ էլ ջնջխված են եղել։
Հետաքրքիր է, որ iPhone 7–ի կափարիչը մի քանի տեղից ծռմռվել էր, իսկ Google Pixel–ի կորպուսն անվնաս է մնացել։