News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ:

2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին:

Քրեական գործի ստուգմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի կողմից հայտնաբերվել են  տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում քրեական գործ հարուցելու համար նյութերի նախապատրաստման եւ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննության կատարման ընթացքում ոստիկանության բաժնի եւ քննչական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք առերեւույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2016թ. նոյեմբերի 30-ին դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ