News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ընդհանուր թիվը հատում է 1 մլրդ եվրոյի շեմը: Վարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ թե´ պետական (Կոշտ թափոնների կառավարման, Ջրամատակարարման բարելավման, Սահմանային անցակետերի արդիականացման եւ այլն), թե´ մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերի իրականացումը՝ հատկապես ողջունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ընթացիկ ընդհանուր պորտֆելի (305 մլն եվրո) 83 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորմանը: Ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ 2016 թ. մարտին ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ կենտրոնական բանկի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ֆրենսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար եւ ընդգծել, որ ՎԶԵԲ-ը կարեւորում է մեր երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու ներդրումների ծավալի շարունակական ավելացումը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը, բիզնես միջավայրի ու մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը եւ նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ակտիվ աշխատել այդ կենտրոնի հետ համատեղ նախագծերի շուրջ, ինչպես նաեւ օգտակար լինել կառավարությանը մրցակցային բարենպաստ դաշտի ձեւավորման գործում: Ֆրենսիս Մալիժը, անդրադառնալով երկկողմ գործակցության առաջնահերթություններին, վերահաստատել է 2015 թ. Հայաստանի համար հաստատված նոր ռազմավարությամբ 3 հիմնական՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, տեղական կապիտալի շուկայի զարգացման եւ ինքնաբավ պետական ծառայությունների շուկայի ձեւավորման ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի կատարելագործման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային հիմնադրամների ձեւավորման եւ մի շարք այլ ուղղություններով հնարավոր գործակցությանը վերաբերող հարցերի: Ֆրենսիս Մալիժը նաեւ ողջունել է գործադիրի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ներդրումը եւ ՀՀ կառավարության ծրագրում 2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացման ամրագրումը:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բաց է եւ պատրաստ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ հանձնարարելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել համատեղ ծրագրերը եւ հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ