News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արձագանքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված է եղել շտկել նախկինում արած այն հայտարարությունը, թե Սիրիա մտնելու իրենց նպատակը Ասադին տապալելն է։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղապետերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Սիրիա մտնելու նպատակը որեւէ անձ կամ պետություն չէ։ «Մեր թիրախը ահաբեկչական կառույցներն են»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիա է մտել Ասադին տապալելու համար, որից հետո ՌԴ–ն պարզաբանում էր պահանջել ասվածի հետ կապված՝ շեշտելով, որ Թուրքիան ստորագրություններ է դրել Սիրիայում քաղաքական լուծմանն ուղղված փաստաթղթերի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ