Չինաստանի Հուբեյ նահանգում ավտոբուսի պատահարի հետեւանքով 18 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի առավոտյան: Ավտոբուսը ջրամբարն է ընկել: Երկու մարդ, այդ թվում՝ վարորդը, ողջ են մնացել եւ հիվանդանոցում են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Վարորդին ոտիկանությունը հարցաքննում է:
Պատահարի պահին շրջանում մառախուղի պատճառով ցածր տեսանելիություն է եղել: