News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում հասարակությունը իշխանություններից պահանջում է չեղարկել գազի եւ էլեկտրաէներգիայի բարձրացման մասին որոշումը։

Ինչպես հայտնում է contact.az–ը, պետական հեռուստաալիքները, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցները փորձում են հանգստացնել քաղաքացիներին՝ ասելով, թե թանկացումը չի վերաբերի աղքատ բնակիչներին։ Անգամ թվեր են բերում, թե ադրբեջանցիների 62 տոկոսին թանկացումը չի վերաբերի։ Սակայն «Թուրան»–ի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմքեր չկան, քանի որ «Ադրբեջանը էներգակիրների արտադրող է, որոնք էժան են։ Հանքավայրից մինչեւ սպառողին գազի մատակարարումը 10 դոլար է արժենում եւ հետեւաբար դրա տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքում չնչին է։ Գազի եւ էլեկտրաէներգիայի եվրոպական եւ ադրբեջանական գների համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս հետեւյալը.

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինը կրկնակի թանկ է, սակայն գազի ինքնարժեքը 25 անգամ բարձր է, քան Ադրբեջանում։ Միջին աշխատավարձը Հունաստանում 1800 դոլար է, իսկ Ադրբեջանում՝ 250 դոլար»։

«Թուրանում» կարծում են, որ սակագների բարձրացումը անպայման շղթայական ռեակցիայի կհանգեցնի։ «Սակագների բարձրացումը գազի համար 1000 խ/մ–ի դիմաց մինչեւ 200 մանաթ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչեւ 1 կՎտ-ի դիմաց 0.11 մանաթ կհանգեցնի ապրանքներ եւ ծառայությունների թանկացմանը»։

Նշենք, որ Ադրբեջանում արդեն թանկացել է սննդամթերքը, իսկ հունվարի 1-ից հետագա թանակցումներ են սպասում։ «Գազի, լույսի եւ դեղամիջոցների թանակցումը կհանգեցնի սոցիալական իրավիճակի վատթարացմանը»,– կարծում են գործակալության վերլուծաբանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ