News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հաղորդավարուհի եւ դերասանուհի Ռոզի Օ՛Դոնելն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջից՝ Մելանյա Թրամփից ներողություն է խնդրել նրա որդու՝ Բերոնի առողջական վիճակի մասին սոցցանցերում ոչ կոռեկտ մեկնաբանության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TMZ-ը:

«Ներողություն եմ խնդրում պատճառած ցավի համար, նման մտադրություն չունեի: Ես իսկապես ցավում եմ»,- Twitter-ում գրել է Օ՛Դոնելը:

Անցյալ շաբաթ նա Twitter-ում YouTube-ից տեսանյութի հղում էր հրապարակել՝ 10-ամյա Բերոնի մասնակցությամբ: Հաղորդավարուհին նաեւ գրել էր. «Բերոն Թրամփն աուտիզմո՞վ է տառապում»:

Հայտնի հաղորդավարուհու գրառումն արագորեն տարածվել էր սոցցանցերում եւ 10-ամյա տղայի առողջական վիճակի մասին քննարկումների ու մեկնաբանությունների առիթ դարձել:

Ի պատասխան՝ Մելանյա Թրամփը փաստաբան է վարձել, որը YouTube-ից պահանջել է ջնջել կեղծ տեսանյութը, հակառակ դեպքում սպառնալով դատարան դիմել: Նամակում նշվել է Օ՛Դոնելի անունը, սակայն առանց սպառնալիքի:

Ավելի ուշ YouTube-ը ջնջել է տեսանյութը եւ ներողություն խնդրել: Տեսագրությունում, մասնավորապես, կադրեր կային, որտեղ Բերոնը կանգնած է հոր կողքին նախագահական ընտրություններից հետո Թրամփի հաղթական ելույթի ժամանակ: Twitter-ի օգտատերերն ուշադրություն են հրավիրել պատանու հոգնած տեսքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ