News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում դատարանը անմեղ է ճանաչել տղամարդուն, ով 21 տարի առաջ մահապատժի է ենթարկվել բռնաբարության եւ սպանության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նե Շուբինը մահապատժի է ենթարկվել 1995 թվականին, երբ 21 տարեկան էր:

Նա կալանավորվել է 1994-ի հոկտեմբերի 1-ին, նրան մեղադրել են Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքի բնակչուհու վրա հարձակվելու համար, որը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսի 5-ին եգիպտացորենի դաշտում: 1995-ի մայիսի կեսին դատարանը նրան մահվան է դատապարտել: Նա վճիռը բողոքարկել է, սակայն այն անփոփոխ է թողնվել, եւ Նե Շուբինի մահապատիժն ի կատար է ածվել:

10 տարի հետո՝ 2005 թվականի հունվարի 18-ին, սերիական բռնարար եւ մարդասպան Վան Շուցզինը խոստովանել է, որ Շիցզյաչժուանի բնակչուհու վրա հարձակումը նույնպես ինքն է կատարել: Դատարանը նրան մահվան է դատապարտել, նա վճիռը բողոքարկել է, որը մինչ օրս քննարկվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ