News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Twitter-ը հետ է գնել բջջայի հավելվածներ թողարկող Yes! Ստարտափը, գրում է Recode-ը: Գործարքի ամենահետաքրքրական մասն այն է, որ Yes!-ի ղեկավար Քիթ Քոուլմանը նշանակվել է Twitter-ի փոխնախագահ, ով պատասխանատու կլինի ընկերության հիմնական պրոդուկտի զարգացման համար: Քիթ Քոուլմանի համար հեշտ չի լինելու, քանի որ Twitter-ը արդեն բավականին երկար ժամանակ խնդիրներ ունի նոր օգտատերեր գրավելու հարցում: Ինչպես գրում է պարբերականը, Twitter-ը հարմար չէ հատկապես նորեկների օգտագործման համար, ինչպես նաեւ լավ չի կարողանում կասեցնել օգտատերերի կողմից ագրեսիվ գրառումները: 2016 թվականի IPO-ից ի վեր Twitter-ի ղեկավարությունը պարբերաբար փոխում է ընկերության հիմնական պրոդուկտի համար պատասխանատու աշխատակիցներին, իսկ 2016 թվականի կեսերից այդ պաշտոնը թափուր է: The Verge-ի խմբագիր Քեյսի Նյութոնը այս պաշտոնը համեմատել է Հոգվարսթի մութ ուժերից պաշտպանության պրոֆեսորի պաշտոնի հետ (Հարրի Փոթթերի գրքերում այդ պաշտոնը ոչ մի կերպ երկար չէր զբաղեցվում – խմբ.): Yes!-ի հետ կապված գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է, որ այդ ստարտափը իր գոյության ողջ ընթացքում երկու հավելված է թողարկել՝ wyd եւ Frenzy: Այս երկու նախագծերն էլ փակվելու են Twitter-ի հետ գործարքի ավարտից հետո:

TechCrunch-ը նշում է, որ  Twitter-ի նորանշանակ պրոդուկտի զարգացման ղեկավարը հազվադեպ է օգտվում ծառայությունից. աքաունթի բացման օրվանից՝ 2007 –ից այս կողմ, նա ընդամենը 146 թվիթ է հրապարակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ