News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը նախօրեին ավելի քան 10 ժամ հարցաքննել է երկրի վարչապետի կնոջը՝ Սառա Նեթանյահուին, որին կասկածում են բյուջետային միջոցներն անձնական նպատակվ օգտագործելու մեջ, գրում է «Հաարեցը»։

Թերթի տեղեկություններով՝ քննությունը ստուգում է Նեթանյահուի առանձնատանը պետական բյուջեից էլեկտրիկի ծառայությունների, Սառայի հոր համար խնամակալի, ուտելիքի պատվերների եւ խոհարարների աշխատանքի դիմաց վճարելու մասին տեղեկությունը։

Նեթանյահու զույգը հերքում է մեղադրանքները։ «Ես կրկնում եմ, որ դրանից ոչինչ դուրս չի գա, քանի որ այստեղ ոչինչ չկա»,– ասել է Սառա Նեթանյահուն։

Թերթի տեղեկություններով՝ կես տարի առաջ ոստիկանությունը խորհուրդ էր տվել նրան մեղադրանք ներկայացնել այդ գործով։ Իրավապահները չեն մեկնաբանում հետաքննության ընթացքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ