News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը, դաշինքին միանալու հակառակորդների թիվը վերջին տարվա ընթացքում տոկոսային երեք կետով աճել է: Yle պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում անցկացված հարցումը:

2015 թվականին ՆԱՏՕ-ին միանալու հակառակորդները կազմել են հարցվածների 58 տոկոսը, իսկ 2016-ին՝ մինչեւ 61 տոկոսը:

Ֆինլանդիայի քաղաքացիները սկսել են մեծ զգուշավորությամբ վերաբերվել նաեւ Ռուսաստանին. հարցվածներից կեսը հայտարարել է, որ իրենց երկրի անվտանգության վրա Ռուսաստանի միայն բացասական ազդեցություն են տեսնում, 2010 թվականին նման կարծիք էր հայտնել ֆինների 28 տոկոսը:

Հարցվածների քառորդ մասը կարծում է, որ Ֆինլանդիայի անվտանգության համար Մոսկվայի քաղաքականությունը ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ ունի:

Հարցումն անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը, հետազոտությանը մոտ հազար մարդ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ