News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուզբեկական եւ տաջիկական ավանդույթների հետ կապված փլավը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այդ ցուցակում, մասնավորապես, հայտնվել է տաջիկական օշի փալավը։ ՅՈՒՆԵՍԿՕ–ից հայտնում են, որ այդ ասիական երկրի փլավը ընդհանուր մշակութային ժառանգության մասն է կազմում։ Օշի փալավը մինչեւ 200 բաղադրատոմս ունի։ Դրա պատրաստումը միավորում է հասարակության տարբեր խավերին։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում նաեւ ներառվել են ուզբեկական փլավի հետ կապված ավանդույթներն ու մշակույթը։ «Բրնձից, մսից, համեմունքներից եւ բանջարեղենից այս ուտեստն ընդունված է մատուցել որպես ամենօրյա կերակրատեսակ եւ նաեւ հատուկ առիթներով՝ որպես անօթեւաններին օգնություն եւ մեռյալներին հիշատակելու օրերին»,– ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ