News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում պահանջում են պետական կառավարման համակարգում պաշտոնյաների թիվը 30 տոկոսով կրճատել: ԱՊԱ-ն հայտնում է, որ Միլի մեջլիսի կոմիտեների համատեղ նիստում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման հետ կապված այս առաջարկով հանդես է եկել Գուդրատ Հասանգուլիեւը:

Հասանգուլիեւն ասել է, որ Ադրբեջանի կառավարությունում եւ տեղական կառավարման մարմիններում պաշտոնյաների թիվը շատ մեծ է. «Զարգացած, նույնիսկ զարգացող երկրներում, մեր համեմատությամբ, պաշտոնյաների միջին թիվը 2 անգամ քիչ է: Անհրաժեշտ է 30 տոկոսով կրճատել գոնե վարչական կառավարման, նախարարությունների պաշտոնյաների թիվը, որպեսզի ստացված միջոցները հնարավոր լինի ուղղել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Պաշտոնյաների մեծ մասի աշխատավարձն այնքան էլ բարձր չէ: Սակայն այդ կրճատումների շնորհիվ մենք բյուջետային միջոցները կտնտեսենք, նաեւ պայմաններ կստեղծենք, որ մյուս պաշտոնյաները, որոնք իսկապես աշխատում են, նորմալ աշխատավարձ ստանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ