News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Էստոնիային եւ Լեհաստանին կոչ է արել մինչեւ ՀՆԱ 2 տոկոսը մեծացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին նա ասել է Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ես ուզում եմ, որ ՆԱՏՕ–ի  յուրաքանչյուր անդամ հետեւի ՀՆԱ 2 տոկոսի չափով համաձայնեցրած թիրախային ծախսերին։ Մեծ Բրիտանիան արդեն հետեւում է այդ պլանին, ես ուզում եմ նշել, որ ՆԱՏՕ–ի առավել խոցելի անդամները, այդ թվում՝ Էստոնիան եւ Լեհաստանը, պետք է անեն նույն բանը»,– ասել է նա։

Ջոնսոնը համաձայնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, որ անարդարացի է, որ ՆԱՏՕ–ի մի դաշնակիցը՝ ԱՄՆ–ը, կրում է դաշինքի պաշտպանական ծախսերի 70 տոկոսը, մինչդեռ մյուս 27 երկրները դրանք իրենց միջեւ բաժանում են 30 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ