News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում կործանված օդանավի երկրորդ օդաչուն՝ բոլիվիացի մոդել Սիսի Արիասը, վթարի օրը առաջին չվերթն էր իրականացնում ուղեւորատար օդանավով, հայտնում է El Colombiano պորտալը։

Պորտալի փոխանցմամբ Արիասը ԱՄՆ-ում էր սովորել քաղաքացիական ավիացիայի օդաչու մասնագիտացումով։ Որոշ լրատտվամիջոցների տեղեկություններով բոլիվիական LaMia  ավիաընկերության չվերթը, որը երեքշաբթի վթարի է ենթարկվել, նրա գործնական աշխատանքի մի մասն էր։

Օդանավը կործանվել էր Մեդելյինից 50 կմ հեռավորության վրա։ Օդանավում 77 մարդ կար՝ անձնակազմի ինը անդամները ու 68 ուղեւոր, այդ թվում բրազիլական «Շակեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները, որոնք Մեդելյին էին ուղեւորվում՝ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղին։ Ավիավթարից հետո ողջ մնացածները վեցն են, նրանցից երեքը ֆուտբոլիստներ Ալան Ռուշելը, Ջեքսո Ֆոլմանը ու Խելիո Սամպյեր Նետոն։

Պորտալի փոխանցմամբ 29-ամյա աղջիկը սկզբում ուզում էր ուրիշ ավիաընկերությունում աշխատանքի անցնել, սակայն չէր անցել նախընտրական փուլը։ «Հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ երկու երեխաներ ունի, իսկ այդ ընկերությունների մոտեցումն այն է, որ եթե մարդը որեւէ բանի հետ ուժեղ կապվածություն ունի՝ ուրեմն իրենց չի համապատասխանում։ Նրանց ավելի հարմար է աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր օդանավի ղեկի մոտ նստած՝ ոչնչի մասին մտահոգվելու պատճառ չեն  ունենա»,- ասել էր աղջկա հայրը, բոլիվիացի հայտնի լրագրող Խորխե Արիասը։ Մերժում ստանալով՝ Արիասը դիմել էր մեկ այլ ավիաընկերության։ «Մենք պատրաստ ենք լավագույնս սպասարկել չվերթը»,-ասել էր աղջիկը չվերթից առաջ։ Արիասը զոհվել էր ավիավթարի հետեւանքով։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ