News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը ընտրություններից չորս ամիս առաջ  հստակեցրել է երեք ուժ։ Նախօրեին հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների միասնական դաշինքի մասին։ Մինչդեռ սպասվում էր, որ այս  թեւում կընդգրկվեին Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները եւ այն արեւմտամետ թեւը կհամարվեր ամբողջացած։ 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատները» դաշինք կազմեն  նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ։  Խոսվում է «ժառանգության» եւ  նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հնարավոր դաշինքի մասին։  Առհասարակ, «Ժառանգության» ճակատագիրն  անորոշ է եւ որոշ քաղաքական գործիչներ այն պայմանավորում են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փոփոխական, պայմանավորվածությունները խախտելու բնավորությամբ։

Ի դեպ ընդհանուր հայտարարի գալու, միասնական դիրքորոշման շուրջ կոնսոլիդացվելու անհրաժեշտություն կա նաեւ կուսակցության ներսում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այստեղ  կարապի խեցգետնի, գայլաձկան պատմությունն է։ Ամեն մեկն իր դիրքորոշումն է պնդում։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ծայրահեղ մոտեցման կողմնակից է, իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ այլ ուժերի հետ համախմբվելու եւ միասնական մասնակցելու։

Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ  իր եւ Փոստանջյանի միջեւ հակասություն չկա, կուսակցության խորհուրդը նիստ է հրավիրել եւ  սահմանել ուղենիշներ, որոնցով էլ  առաջնորդվում են։  Ինչ վերաբերում է  Փաշինյանի,  Սարգսյանի եւ Մարուքյանի դաշինքին չմիանալուն, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» որեւէ կուսակցության միանալու ցանկություն չունի եւ չի էլ պատրաստվում։ «Ժառանգությունն» ասում է՝ բոլորով իրար միանանք, լայն կոնսոլիդացիա լինի, մեկ ճակատով պայքարենք Հայաստանում արմատական փոփոխությունների համար, որը պետք է սկսի իշխանափոխությունից։ Մեր նպատակը դա էր, եւ այն քննարկումները, որ այժմ տեղի են ունենում դրա շուրջ են»։ 

Թե որ ուժերի հետ են բանակցությունները շարունակվում եւ որքանով է հավանական, որ կհաջողվի ի վերջո իրենց դաշինք կազմել որեւէ ուժի  հետ, Մարտիրոսյանը փակագծերը չբացեց․ «Առայժմ անուններ չեմ կարող տալ, ավելի խորը չեմ կարող ասել»։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական ցուցակում լինելու հարցը ասաց՝ չի քննարկվել։ Նա կվերադառնա հաջորդ շաբաթ եւ շատ հարցեր կորոշակիանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ