News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության հանձնաժողովը եւ Հայաստանը մեկնարկում են Եվրոպական Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները. Կողմերը կբանակցեն օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ:

ՀՀ տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախագահների 2015 թվականի Ռիգայի գագաթաժողովը կարեւոր հանգրվան դարձավ Եվրոպական միության ու Հայաստանի միջեւ ավիացիոն ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Մասնավորապես, Ռիգայի հռչակագիրը ամրագրեց Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու եզրույթը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ԵՄ խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է մանդատ, որը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա բանակցություններ սկսել Հայաստանի հետ ԵՄ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունում եւ կարեւորում է Եվրամիության մակարդակով նախատեսվող համակողմանի ավիացիոն այս համաձայնագրի կնքումը: Նրա խոսքով՝ համաձայնագրի կնքումը թույլ կտա բաց եւ անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա:

Բանակցությունների մեկնարկին հաջորդելու են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են ավիացիոն անվտանգության կանոնակարգման միասնական դաշտի ստեղծմանը եւ եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու թռիչքային անվտանգության չափորոշիչների կիրառմանը: Համաձայնագիրը միտված է նաեւ խթանել զբոսաշրջությունը, ընդլայնել առեւտուրը եւ գործարար կապերը, ներգրավել օտարերկրյա ներդրումները եւ ամրացնել կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունները:

ԵՄ - Հայաստան ավիացիոն համաձայնագիրը, որպես հորիզոնական համաձայնագիր, կփոխարինի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված առանձին համաձայնագրերին: Արդյունքում Եվրոպական միության ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաեւ ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ