News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցնող տարում երկրագնդի տարբեր ծայրերում շատ հայտնի հայեր կյանքից հեռացան: Նրանց թվում են ականավոր դերասաններ, երգիչներ, մարզիկներ, քաղաքական եւ մշակույթի գործիչներ: Նրանք նկատելի հետք են թողել ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես համաշխարհային մշակույթի պատմության մեջ: NEWS.am-ն առաջարկում է միասին հիշել նրանց:
հունվար
Հրաչիկ Սիմոնյան (ծնված 09.12.1928 թ.) — պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր: 

Էդուարդ Մնացականյան (6.12.1938 թվականի ծնված) — շախմատիստ, միջազգային վարպետ (1978):

Խաժակ Դրամփյան (ծնված 23.12.1922 թ.) — ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար (1978—1989):

Գեորգի Չեփչյան (ծնված 25.09.1927 թ.) — թատրոնի եւ կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր դերասան:


Վարդան Մանուչարյան (ծնված 29.05.1956 թ.) — ռուս նկարիչ: 

փետրվար
Պետրոս Հովհաննիսյան (ծնված 22.07.1944 թ.) — պատմաբան, ՀՀ վաստակավոր մանկավարժ:

Գրիգորի Գյարդուշյան (ծնված 23.09.1954 թ.) — ռուսաստանցի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դերասան:

Արման Մանարյան (ծնված 15.12.1929 թ.) — ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ:

Վարուժան Այվազյան (ծնված 29.05.1958 թ.) — գրող, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր: 

մարտ
Գեղամ Գրիգորյան (ծնված 29.01.1951 թ.) — օպերայի երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական դերասան:

Եղիշե Կիզիրյան (ծնված 15.07.1926 թ.) — Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Էջմիածնի արքեպիսկոպոս:

Հովիկ Հախվերդյան (ծնված 13.05.1936 թ.) — ռեժիսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:

Բեն Բաղդիկյան (ծնված 26.01.1920 թ.) — ամերիկացի գիտնական եւ հրապարակախոս, Բերքլիի Քալիֆորնիայի համալսարանի Լրագրության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, «Լրատվամիջոցների մենաշնորհ» գրքի հեղինակ:

ապրիլ
Մարգարիտա (Մարգո) Մուրադյան (ծնված 9.09. 1927 թ.) — դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի:

Հրաչյա Սարուխան (ծնված 1.01.1947 թ.) — գրող, թարգմանիչ:


մայիս
Սեմյոն Հախումյան (ծնված 17.02.1930 թ.) — ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973—1989):

Արշավիր (Արշո) Կիրակոսյան (ծնված 24.11.1940 թ.) — նկարիչ:

Յուրի Գեւորգյան (ծնված 15.07.1931 թ.) — ջութակահար եւ կոմպոզիտոր:

Ժիրայր Կարապետյան (ծնված 9.03.1929 թ.) — Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի, Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասան: 

Հենրի Գարուկյան (ծնված 27.09.1950 թ.) — նկարիչ:

հունիս
Յուրիկ Հարությունյան (ծնված 20.08.1929 թ.) — պատմաբան, ազգագրագետ, սոցիոլոգ, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ: 

Օֆելյա Համբարձումյան (ծնված 9.01.1925 թ.) — երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի:

Անահիտ Աճեմյան (ծնված 26.01.1924 թվականի) — ամերիկացի ջութակահարուհի:

Երվանդ Պետրոսյան (ծնված 23.02.1940 թ.) — մանկագիր:

հուլիս
Էվրիկ Աֆրիկյան (ծնված 14.03.1925 թ.) — միկրոկենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ:

Դավիթ Հովհաննես (ծնված 17.02.1945 թ.)  — բանաստեղծ եւ թարգմանիչ:

Ալեքսանդր Ռուլեւ-Խաչատրյան (17.11.1939 թվականի ծնված) — ռուս գրող:

օգոստոս
Միքայել Դանիելյան (17.02.1959 թվականի ծնված) — իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր (1997):  

Ալեքսանդր Թալալյան (17.09.1928 թվականի ծնված) — մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Հովհաննես Դանիելյան (3.01.1974 թվականի ծնված) — շախմատիստ, գրոսմայստեր (1999): 

Թերեզա Միրզոյան (11.08.1922 թվականի ծնված) — քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ:

սեպտեմբեր
Համլետ Հարությունյան (15.11.1952 թվականի ծնված)  — ռուս վիրաբույժ-ուռուցքաբան եւ գրող:

Հովհաննես Չոլաքյան  (12.04.1919 թվականի ծնված) — Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի ղեկավար:  

Եվգենյա Ֆարմանյանց (3.09.1920 թվականի ծնված) — բալետի դերասանուհի եւ մանկավարժ, ՌԽՍՖՀ վաստակավոր դերասանուհի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ: 

Նելսոն Դավիդյան (6.04.1950 թվականի ծնված) — հայ եւ ուկրաինացի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի երկակի չեմպոին, Մոնրեալի (1976) օլիմպիական ամառային խաղերի արծաթե մրցանակակիր, հունա-հռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի ազգային հավաքականի մարզիչ:

Հրաչյա Թամրազյան (5.12.1953 թվականի ծնված) — արվեստաբան, գրող եւ բանասեր, Մատենադարանի տնօրեն (2007 թվականից):

հոկտեմբեր
Էլդա Գրին (Գրիգորյան) (10.03.1928 թվականի ծնված) — հոգեբան, գրող, պրոֆեսոր, դերասանուհի Աննա Էլբակյանի մայրը:

Ռուբեն Հովսեփյան (5.05.1939 թվականի ծնված) — գրող, սցենարիստ, «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

Ներսես Հովհաննիսյան (12.10.1938 թվականի ծնված) — ռեժիսոր («Հարսնացու հյուսիսից»), կինոդերասան, ՀՀ ժողովրդական դերասան:

Մովսես Փչակչեան (1940 թվականի ծնված) — հայկական ծագմամբ ֆրանսիացի գրող:

Սեւան Նագաշյան (27.11.1968 թվականի ծնված ) — նկարիչ-մուլտիպլիկատոր: 

նոյեմբեր
Անդրեյ Դավիդյան (30.01.1956 թվականի ծնված) — երաժիշտ, երգիչ, մոսկովյան ռոք շարժման առաջին ալիքի մասնակից:

Վանո Միկոյան (01.9.1927 թվականի ծնված) — ավիակոնստրուկտոր, «ՄիԳ-29» ինքնաթիռների մշակող, Անաստաս Միկոյանի որդին:

դեկտեմբեր
Արմեն Երիցյան (ծնված՝ 25.12.1960 թ.) — քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Ժենյա Մկրտումյան (ծնված՝ 10.07.1948 թ.) — դերասանուհի

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ