News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ մի քանի հեռախոսային զրույցներ է ունեցել, որոնք դիվանագետներին շոկի են մատնել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ Թրամփն իր հիացմունքն է հայտնել «աշխարհի ամենաերկար կառավարող բռնակալներից մեկի»՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նկատմամբ:

Թրամփը նաեւ Պակիստան այցելելու հույս է հայտնել, երկիր, որից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափել է իր նախագահության ամբողջ ընթացքում:

Հաղորդվում է, որ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին դիվանագիտական արձանագրությունը խախտող առաջարկով է դիմել:

«Ինձ տեղեկացրեք, եթե պատրաստվեք ԱՄՆ գալ»,- ասել է Թրամփը

Իրավիճակը խորացել է, երբ նա ցանկություն է հայտնել հակամիգրացիոն քաղաքականության առաջնորդ Նայջել Ֆարաջին տեսնել ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում:

Պարբերականը նշում է, թե ուշագրավ է այն փաստը, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններին Թրամփից բացի՝ ներկա է եղել միայն նրա դուստր Իվանկան: NYT-ն նշում է, որ դա հակասում է ԱՄՆ պետքարտուղարության հաստատած բանակցությունների սովորական պրակտիկային:

Սպիտակ տունը Թրամփին է դիմել «մասնագիտական օգնություն» ցուցաբերելու առաջարկով: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Էրնեսթը նորընտիր նախագահին կոչ է արել հետեւել այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների պլանավորման եւ անցկացման սահմանված կանոնակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ