Հայաստանի գյուղնախարարությունն ուզում է Ռուսաստանի օգնությամբ հանրապետության գյուղատնտեսական հողերի քարտեզ կազմել: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս ծրագրի իրականացման դեպքում գյուղնախարարությունը լիարժեք պատկերացում կունենա այն մասին, թե որտեղ եւ ինչ մշակաբույսեր կարելի է աճեցնել:
«Այդ տեղեկություններն օգտակար կլինեն նաեւ արտասահմանյան ներդրողների համար: Ծրագրվում է այն ներառել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական համագործակցության մասին նոր փաստաթղթում»,- հավելել է Հարությունյանը: