News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին հայրենական արտադրության առաջընթաց զարգացումը մի փոքր դանդաղել է. արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպը նվազել է մինչեւ 3.0 տոկոս: Սակայն ԵՏՄ անդամ այլ երկրներում կատարվողի ֆոնին դա կարելի է ասել փոքր նվաճում չէ: Բայց չնայած հոկտեմբերի համեմատաբար ցածր ցուցանիշին՝ ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը մեծացել է տարեկան կտրվածքով 6.5 տոկոսով:

Մետաղի հանքերի արդյունաբերության ոլորտի մասնակցությունը արդյունաբերության ֆիզիկական ծավալի աճում արտահայտվել է մոտ 2 տոկոսով: Ոլորտի տեսակարար կշիռը հայրենական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում մեկ տարում աճել է 0.5 տոկոսային կետով՝ հասնելով 18.2 տոկոսի:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Տարբեր աստիճանի մշակման ենթարկված արտադրանքը գրեթե ամբողջովին արտահանվում է 3-րդ երկրներ: Անցյալ տարի ԱՊՀ երկրների համար խորհրդանշական թիվն այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում հասել է զրոյի: Ինչպես հայտնի է, մեր արտահանության ոլորտում առաջատար է համարվում հանքաքարն ու պղնձի խտանյութը:

Նոյեմբերին պղնձի համաշխարհային շուկայում հույս հայտնվեց հայրենական արտադրանքի այդ ոլորտի համար: Տարեսկզբից պղնձի համաշխարհային գներն աճեցին մոտ 1.3 անգամ: Հետաքրքիր է, որ որոշ փորձագետներ դա բացատրում են ԱՄՆ նախագահական ընտրություններով:

Հաղթանակ տարած Դոնալդ Թրամփը խոստացել է 10 տարում կրկնակի մեծացնել երկրի ենթակառուցվածքներում պետական ներդրումները: Իհարկե, այդ դեպքում միայն պղնձով բանը չի ավարտվի, եւ կարող է տեղաշարժ լինել նաեւ հումքի այլ տեսակների համաշխարհային գներում: Դա, իհարկե, միայն հայտարարություն է, որը բորսայում աժիոտաժ է առաջացրել, հնարավոր է՝ ժամանակավոր: Բացի այդ, շատ բան կախված է աշխարհի մյուս խոշոր տնտեսությունից՝ Չինաստանից:

Վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր ցուցանիշում 3.7 տոկոս է կազմել: Այստեղ առանձնացել է ծխախոտի արտադրանքը, որի մասնաբաժինը աճի տեմպում 1.5 տոկոս է, խմիչքը՝ 0.5 տոկոս, ոսկերչական իրերը՝ 1.3 տոկոս: Այս ոլորտներում առաջընթացը հիմնականում պայմանավորված է եղել դրանց արտադրանքի ներմուծմամբ:

Այսպես՝ խմիչքների իրացման ծավալը գրեթե 30 տոկոսով, իսկ ծխախոտինը՝ 74 տոկոսով բաժին է հասել արտահանմանը: Ընդ որում, խմիչքներ արտահանվել են գերազանցապես ԱՊՀ, մեծամասամբ՝ Ռուսաստան, իսկ ծխախոտ՝ հիմնականում երրորդ երկրներ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ