News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագետները Մասաչուսեթսի նահանգում ուխտագնացների Փլիմութի գաղութի մնացորդներ են գտել, հայտնում է Phys.org-ը:

1620 թվականին պիլիգրիմները հաստատվել էին Հյուսիսային Ամերիկայում եւ հիմնել մշտական բնակչությամբ գաղութ,  սակայն բնակավայրի կոնկրետ վայրի մասին մինչեւ հիմա ոչինչ հայտնի չէր: Այն դժվար էր գտնել, քանի որ ուխտավորները բնակավայրեր կառուցելիս աղյուս չէին օգտագործում որպես հիմք, այդ պատճառով հետազոտողների թիմը շինությունների այլ հետքեր է փնտրել:  Բնակավայրի առկայության մասին է վկայում նաեւ կավե տարաների, հուլունքների, փամփուշտների առկայությունը: Սակայն գլխավոր գտածոն ցլիկի կմախքն է. բնիկ ամերիկացիները ընտանի կենդանի չէին պահում, այսինքն՝  բնակավայրը հաստատ պատկանել է ուխտավորների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ