News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիան պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումներին։ Այս մասին Day.Az –ին ասել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։ 2017-ին ԵԱՀԿ նախագահությունը Գերմանիայից Ավստրիային է փոխանցվելու։

«Սա վճռորոշ ժամանակաշրջան է, ու մենք ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին հստակ հասկանում ենք, որ այս հակամարտությունը կարող է միայն խաղաղ կարգավորում ունենալ։ Դրա համար էլ մենք կոչ ենք անում բոլոր կողմերն կենտրոնացնել ջանքերը երկխոսության եւ դիվանագիտության ուղղությամբ։ Բանակցությունների սեղանին կան գաղափարներ ու առաջարկներ վստահության ամրապնդման ու համագործակցություն հարթելու համար։ Խաղաղ համաձայնագրի ապահովման համար հետագա բանակցությունների հիմնական տարրերը համաձայնեցված են նախագահների կողմից ՝ դրանք այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք փոքր շտկումներով արդեն գրեթե 10 տարի է սեղանի վրա են։ Այնպես որ քննարկման համար հիմք կա։

Որպես չեզոք երկիր ու կազմակերպությունում նախագահող երկիր, որն ապահովում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմքը, մենք լիարժեք գիտակցում ենք մեր բարձր պատասխանատվությունն այս հարցում։ Չնայած Ավստրիան Մինսկի խմբի անդամ չէ, մենք պատրաստ ենք օգնել ու միջնորդական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ում մեր նախագահության ժամանակ, նաեւ աջակցել Մինսկյան գործընթացի մյուս տարրերը։ Ադրբեջանցիներն ու հայերը կարող են վստահ լինել, որ Ավստրիան պատրաստ է օգնել այս հակամարտության խաղաղ լուծման որոնումներին, առաջարկելով իր չեզոք տարածքը բանակցությունների, փորձագիտական երկխոսության, երիտասարդության հանդիպումների կամ գործունեության որեւէ այլ տեսակի համար, որը կօգնի կենտրոնանալ խաղաղության վրա ու բացառել պատերազմի հեռանկարները»,- հայտնել է Կուրցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ