News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով միությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր ցանկում ներառել է մշակութային ժառանգության ավելի քան 50 օբյեկտ, որոնք հիմա վտանգված են, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։

«Աշխարհի 1052 մշակութային ժառանգության օբյեկտներից 55-ը վտանգված են։ Հակամարտությունները, երկրաշարժերը, բնական աղետները, շրջակա միջավայրի աղտոտումը, կողոպուտը, անվերահսկելի ուրբանիզացիան ու անվերահսկելի զբոսաշրջությունը խոշոր խնդիրներ են ստեղծում համաշխարհային ժառանգության օբյեկտների համար»,- ասվում է «Ֆրանս Փրես» գործակալության հաղորդագրության մեջ։

Այս ցանկում պատմական օբյեկտների ներառումը թույլ է տալիս անհապաղ օգնություն հատկացնել կազմակերպության World Heritage Fund հիմնադրամից։ Ցանկում գտնվող օբյեկտները բաժանված են երկու կատեգորիայի՝ անմիջական սպառնալիք ու պոտենցիալ սպառնալիքի առկայություն, որը կարող է բացասաբար ազդել օբյեկտի մշակութային արժեքի վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն վտանգված մշակութային օբյեկտների ցանկում է ներառել օբյեկտներ Մալիում, Ուզբեկստանում ու հինգ օբյեկտ Լիբիայում, որոնք վնասվել են այդ երկրում հակամարտության ժամանակ։ Բացի դրանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են նաեւ ԱՖղանստանում, Իրաքում, Երուսաղեմում, Նիգերում, Սիրիայում, Եմենում գտնվող օբյեկտներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ