News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ի եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի  №1 երաժշտական դպրոցի սաների համար այսօր անցկացվեցին վարպետության դասեր: Վարպետության դասերը վարեցին Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը: Դպրոցը նաեւ նվեր ստացավ հիմնադրամի միջոցներով ձեռքբերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի ունեցավ Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության հետ համատեղ:  

«Beeline-ի բարեգործական ծրագրերում հիմնական ուշադրությունն ուղղված է երիտասարդությանը, եւ Դասական երաժաշտության զարգացման հիմնադրամի  հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես աճող սերնդի ուղղությամբ ներդրման երկարաժամկետ ծրագիր: Մենք միասին աշխատում ենք տաղանդի զարգացման եւ շնորհալի պատանիների դաստիարակման ուղղությամբ, որոնք կկարողանան արժանի կերպով շարունակել հայ դասական երաժշտության փառավոր ավանդույթները:», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Խաչատուրյանի անվան Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը նշեց. «Մեր հիմնադրամն արդեն ունի պատկառելի պատմություն եւ որոշակի հաջողություններ: Հույս ունենք, որ մեր գործունեության շնորհիվ տաղանդավոր երիտասարդները ամբողջ երկրով մեկ կկարողանան գտնել արվեստում իրենց ուղին եւ ամրապնդել իրենց շնորհը: Իհարկե, անկասկած, այս ամենը հնարավոր է դառնում բացառապես ի շնորհիվ Beelien-ի աջակցության՝ ընկերության, որը մեզ հետ է արդեն հինգ տարի:»:

Խաչատուրյանի անվան Տրիոն հիմնադրվել է 1999 թվականին: Տրիոյի երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Լատվիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում: 2006թ.-ից սկսած Տրիոն հանդես է գալիս հետեւյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, եւ Կարեն Քոչարյան՝ վիոլոնչել:

«Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը» հիմնադրվել է 2010թ.՝ Խաչատուրյանի անվան Տրիոյի երաժիշտների կողմից: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղվածությունը դասական երաժշտության ոլորտում կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացումն է: Beeline ընկերությունը հիմնադրամի հովանավորն է 2011 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ