News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու եւ, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ: «Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը եւս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը: Նա նշել է, որ էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար համակարգի ներդրմանը նախորդել է ինչպես մաքսային ծառայողների, այնպես էլ հայտարարատուների եւ մաքսային միջնորդների ուսուցումը. «Դասընթացը շարունակական է լինելու, իսկ ծրագրից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում լայնածավալ խորհրդատվություն է տրամադրվելու»: ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՀՀ պետեկամուտների կոմիտեն, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, միության երկրներից առաջինն է, որ մշակել եւ կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ: «Ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում գործող այս համակարգը բաղկացուցիչ մասն է բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի, որն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 2017թ. առաջին եռամսյակում:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հոկտեմբերից մեկնարկած բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը նախաձեռնել է նաեւ գործարքի գնի մեթոդի հետ կապված կարեւոր փոփոխություն: «Դեկտեմբերի 1-ից գործարարները կարող են միանգամից դիմել մաքսատներ, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմին՝ գործարքի գնի մեթոդով մաքսային ձեւակերպումներ կատարելու համար»,-նշել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը նույնպես ուղղված է թղթաբանության, մաքսային մարմին-տնտեսվարող շփումների կրճատմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ