News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դանիայի իշխանությունները մտադիր են հետ կանչել յոթ F-16 օդանավեր, որոք մասնակցում են Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ  միջազգային կոալացիայի գործողությանը։ Այս մասին հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը։

Այս շաբաթ ԱՄՆ միջադեպերի հետաքննության հարցերով ռազմական հանձնաժողովը հայտնել էր, որ Դանիայի օդանավերը մասնակցել են սեպտեմբերի 17-ին կոալիցիայի ավիահարվածին, որի հետեւանքով զոհվել են սիրիական կառավարության հետ կապեր ունեցող զինվորականներ։ Այս տվյալների հրապարակումից հետո Դանիայի ԱԳ նախարարը Անդերս Սամուելսենը ու պաշտպանության նախարար Կլաուս Հյորտ Ֆրեդերիքսենը որոշել են  հետ կանչել օդանավերը։ Թե երբ են օդանավերը վերադառալու Դանիա, չեն հայտնում։

Դանիայի ՌՕՈւ օդանավերը սկսել են ավիահարվածներ հասցնել Սիրիայում ու Իրաքում ԻՊ զինյալների դիրքերին անցած տարվա օգոստոսից՝ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի շրջանակում։

Միջազգային կոալիցիայի օդանավերը սեպտեմբերի 17-ին չորս հարված են հասցրել սիրական զորքերին, որոնք շրջապատված էին ԻՊ խմբավորման կողմից Դեր Զորի աէրոդրոմի տարածքում։ Սիրիական կառավարության տվյալներով զոհվել էր 83 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել էր։ Դրանից հետո ԻՊ խմբավորումը անցել էր գրոհի Սիրիայի բանակի դիրքերի վրա։ Ամերիկացի գեներալ Ռիչարդ Քոուն նախօերին հայտարարել է, որ սիրիական զորքերի վրա կոալիցիայի հարվածը միտումնավոր չի եղել ու սխալը մարդկային գործոնով է եղել պայմանավորված։

Կոպենհագենը, որի օդանավերը նույնպես մասնակցել էին այդ ավիահարվածին,  սեպտեմբերին հայտնել էր, որ պատրաստ է Դամասկոսից ներողություն խնդրել,եթե սխալ հարվածի մասին տվյալները հաստատվեն։ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ