News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախագահ Յայա Ջամմեն, որը արդեն 22 տարի է ղեկավարում է երկիրը, ընդունել է իր պարտությունը ընտրություններում, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։

«Իսկապես բացառիկ դեպք է, երբ մարդը, որն այդքան երկար ժամանակ կառավարել է երկիրը, ընդունում է իր պարտությունը»,- հայտնել է Գամբիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Ալի Մոմար Նջիեն նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց առաջ։

51-ամյա նախագահը, որը երկիրը կառավարում է 1994-ից սկսած, մտադիր է պաշտոնապես շնորհավորել ընդդիմության թեկնածու Ադամ Բարոուին՝ ընտրություններում հաղթելու առթիվ։

Գամբիայում նախագահական ընտրությունները կայացել են դեկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով նախնական տվյալները, հայտնել էր, որ ընդդիմության թեկնածուն հավաքում է ընտրողների ձայների 44 տոկոսը, իսկ գործող նախագահը՝ 40 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ