News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 2-ին, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի հարազատներին բարկացրեց դատախազի՝ դատաքննությունը արագացված կարգով իրականացնելու միջնորդության վերաբերյալ իր կարծիքն հայտնելու համար դատարանից 10 աշխատանքային օր խնդրելու հանգամանքը: NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից հայկի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նշեց, որ դատախազի այս քայլի մեջ միտում է տեսնում՝ տղաներին ճաղերի հետեւում ավելի երկար պահելու համար:

«Երեխաները միշտ էլ ընդունել են իրենց մեղքը, երբեք չեն էլ ժխտել, որ արել են դա: Դրված է եղել հաց հասցնելու հարցը, ընդհարում է հրահրվել եւ մինչեւ այսօր այդպիսի դատախազների պատճառով հետապնդում է իրականացվում նրանց նկատմամաբ»,-ասաց նա:

Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն այսօր ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը, նշեցին, որ մեղավոր են ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքում եւ զղջում են իրենց կատարած արարքի համար:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները դատաքննությունն արագացված կարգով իրականացնելու միջնորդությամբ հանդես եկան:

Քրեական գործով տուժողների ներկայացուցիչները չառարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը, սակայն, դատախազը պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր կածիքն արտահայտելու համար դատարանից 10 օր ժամանակ խնդրեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երեխաները միշտ էլ ընդունել են իրենց մեղքը, երբեք չեն էլ ժխտել, որ արել են: Դրված է եղել հաց հասցնելու հարցը, ընդհարում է հրահրվել եւ մինչեւ այսօր հետապնդումէ իրականացվում նրանց նկատմամաբ: Հովհաննես Հովհաննիսայն:

Ես միտում եմ տեսնում, որ դատախազի այս քայլի մեջ, դրա համար էլ հետաձգում են: Կարելի էր այսօր շարունակել դատական նիստը եւ վերջնական վճիռ կայացնել: տղաները ստիպողաբար էր, թե ստիպողաբար չէր, մեղադրանքներ ընդունեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ