News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում կործանված LaMia բոլիվիական ավիաընկերության օդանավի օդաչուն որոշել էր Բոգոտայում չլրացնել օդանավի վառելիքի պակասը, հայտնում է բոլիվիական Pagina Siete պարերականը ՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչ Գուստավո Վարգասին։

Մինչ այդ կոլումբիական իշխանությունները հայտնել էին, որ օդանավը ընկել էր, որովհետեւ վառելիքն էր վերջացել։

«Օդաչուն նման որոշում է կայացրել, քանի որ կարծում էր, թե վառելիքը կբավականացնի։ Նա համարվում է փորձառու օդաչու, որը Շվեյցարիայում է սովորել»,- հայտնել է Վարգասը։

«Մենք պետք է հետաքննություն անցկացնենք, ու պարզենք, թե ինչու է նա որոշել թռչել ուղիղ Մեդելյին»,- հավելել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Վարգասը հայտնել է, որ կործանված օդանավը արտադրվել էր Բրիտանիայում ու լավ վիճակում էր։

Օդանավը կործանվել էր Մեդելյինից 50 կմ հեռավորության վրա։ Օդանավում 77 մարդ կար՝ անձնակազմի ինը անդամները ու 68 ուղեւոր, այդ թվում բրազիլական «Շակեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները, որոնք Մեդելյին էին ուղեւորվում՝ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղին։ Ավիավթարից հետո ողջ մնացածները վեցն են, նրանցից երեքը ֆուտբոլիստներ Ալան Ռուշելը, Ջեքսո Ֆոլմանը ու Խելիո Սամպյեր Նետոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ