News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Նոթր Դամ համալսարանի տեսական աստղագիտության եւ տիեզերագիտության պրոֆեսոր Գրանդ Մեթյուսը հերքել է եկեղեցական այն ավանդությունը, որ մոգերին Երուսաղեմ էր բերել աստղը, հայտնում է Phys.org-ը:

Մեթյուսն ուսումնասիրել է պատմական, աստղագիտական եւ աստվածաշնչյան ձեռագրերը՝ Բեթղեհեմի աստղի բնույթը պարզելու համար: Նրա կարծիքով՝ մոգերը Հիսուսի ծննդի մասին իմացել են ծայրահեղ հազվադեպ մոլորակային հավասարեցման շնորհիվ:

Ձեռագրերի համաձայն, որոնց վրա մասնագետը հենվել է, այդ ժամանակ Արեգակը, Յուպիտերը, Լուսինը եւ Սատուրնը եղել են Խոյի համաստեղությունում, իսկ Վեներան՝ Ձկների, Մերկուրին եւ Մարսը՝ Ցլի: Նրա հաշվարկներով՝ նման երեւույթը կրկնվում է միայն 500 հազար տարի հետո:

Բեթղեհեմի աստղը երկնային հանելուկային երեւույթ է, որը Մատթեոսի Կտակարանի համաձայն՝ մոգերն անվանել են «աստղ»: Այն արեւելքում տեսնելով՝ նրանք որոշել են, որ ծնվել է «Հուդայի թագավորը», եւ եկել են Երուսաղեմ՝ նրան երկրպագելու:

Ըստ որում՝ եկեղեցու կարծիքով, Բեթղեհեմի աստղը հրաշք էր, այլ ոչ թե երկնային մարմին: Իր դերը կատարելով՝ այն երկնքից անհետացել է: Տարբեր ժամանակներում գիտնականները վարկած են առաջադրել, որ հրաշալի կանխանշանի հայտնվելու գործում դեր են ունեցել Հալեյի գիսաստղը, Յուպիտերի եւ Սատուրնի, Սատուրնի եւ Մարսի, Յուպիտերի եւ Ռեգուլոսի տեսողական միացումը, նոր եւ գերնոր աստղերի բռնկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ