News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոներին ընդառաջ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: 2016թ.-ին դեկտեմբերին բանկի 12 երեւանյան եւ 12 մարզային  մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաեւ շաբաթ օրերին`  ժամը 09:30-ից մինչեւ 16:30: Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ եւ IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ: 

Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության համար, եւ մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներից ելնելով: Լինելով սպառողական վարկավորման առաջատար բանկերից մեկը եւ հաշվի առնելով դեկտեմբերին բանկի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը,  Յունիբանկը որոշում ընդունեց շաբաթ օրերը մի շարք մասնաճյուղերի համար հայտարարել աշխատանքային, որպեսզի ապահովենք ավելի արագ եւ  որակայլ սպասարկում:  Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր եւ օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:

Շաբաթ օրերին սպասարկում կիրականացնեն հետեւյալ մասնաճյուղերը` «Կոմիտաս», «Մալաթիա», «Ամիրյան», «Զեյթուն», «Նոր Նորք»,  «Հաղթանակ», «Ավան», «Աջափնյակ», «Դավիթ Բեկ»,  «Օպերա»,  «Դավիթաշեն», «Էրեբունի»,  «Վանաձոր»,   «Գյումրի», «Կապան»,  «Սեւան»,  «Եղեգնաձոր», «Էջմիածին», «Մարտունի», «Արմավիր», «Արտաշատ», «Աշտարակ», «Հրազդան Կենտրոն» եւ «Աբովյան»:

Հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ