News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 29-ամյա Վահե Գեւորգյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։

2016թ. սեպտեմեբերի 2-ին կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Գեւորգյանը, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:

Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի եւ առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի եւ ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Վահե Գեւորգյանը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ  իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել 1971թ. ծնված Ն.Ղազարյանը (մականունը՝ «Յոնջլախցի Նորո»)։ Վերջինիս մասնակցությամբ  կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, ներկայացվել ճանաչման,  կատարվել առերես հարցաքննություն։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Վ.Գեւորգյանի սպանության եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը  շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ