News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի խանութներում արհեստական սննդամթերք է հայտնվել։

vesti.az-ի փոխանցմամբ, ադրբեջանական սոցցանցերում ադրբեջաներեն տեսագրություն է հայտնվել, որտեղ մի ադրբեջանցի մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես են արհեստական հավկիթ պատրաստում։ Կադրի ետեւից մի ձայն  ասում է, որ արհեստական հավկիթ կարելի է գնել Բաքվում, Ենի Սուրախանի թաղամասում։ Նման հավկիթի դեղնուցը ռեզին է հիշեցնում ու չի լուծվում ջրի մեջ։ Էժանության համար արհեստական հավկիթ գնում են աղքատները ու դրանցով կերակրում իրենց երեխաներին, ասվում է տեսահոլովակում։

Կեղծ հավկիթը իսկականից տարբերելը դժվար է։ Նկատենք, որ օրինակ արհեստական ձկնկիթի վաճառքին բոլորն արդեն համակերպվել են, ու ոչ ոք այլեւս չի վրդովվում։

Մամուլում սկսել են այս կապակցությամբ խորհուրդներ հրապարակել։ Արհեստական հավկիթը կարելի է տարբերել այն ջարդելով ու ջրով լի ամանի մեջ դնելով։ Որոշ ժամանակ անց դեղնուցն ու սպիտակուցը կսկսեն խառնվել, քանի որ պատրաստված են բաղադրությամբ իրար նման նյութերից ու ընդամենը տարբեր գույներով են ներկված։ Իսկ իսկական դեղնուցն ու սխիտակուցը առանց մարդու միջամտության իրար չեն խառնվում։ Բայց կերակրատեսակներում գործածված արհեստական հավկիթը իսկականից տարբերել հնարավոր չէ, դրա համար էլ շատ հավանական է, որ արհեստական հավկիթը լայնորեն  կիրառվի հանրային սննդի կետերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ