News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Ռուսաստանի տնտեսությունը դիմացել է նավթի գների անկման ու պատժամիջոցների ցնցումներին։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության մեջ՝ հիմնադրամի պատվիրակության Ռուսաստան կատարած այցի արդյունքներով։

Կարելի է ասել, որ երկրի տնտեսությունը շրջվում է դեպի աճ։ 2016-ին ակնկալվում է տնտեսության անկում՝ 0․6 տոկոսով, բայց 2017-ին ակնկալվում է 1․1 տոկոսի աճ, այդ թվում նավթի աճող գների շնորհիվ։

Միաժամանակ, երկարաժամկետ հեռանկարում նավթի ցածր գներին հարմարվելու համար Ռուսաստանը մտադիր է սառեցնել պետբյուջեի անվանական ծախսերը մինչեւ 2020թ․։ ԱՄՀ-ն ողջունում է այս քայլը ու կոչ է անում ավելի խորը բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակային եւ հարկային համակարգերում։

Գնաճը շարունակել է կրճատվել եւ 2016-ի վերջին ակնկալվում է 5․6 տոկոսի միջակայքում   (այսինքն մոտ է նպատակային 4 տոկոսին)։ Ճիշտ է ակնկալվում է վճարային բալանսի պակասուրդի փոքր կրճատում, քանի որ ներմուծումը շարունակում է արտահանումից արագ աճել՝ այդ թվում որովհետեւ ոչ ավանդական (ոչ նավթային) արտահանումը դեռ չի հասցրել օգտվել ռուբլու փոխարժեքի անկումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ