News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 02:45-ին, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջակողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի 1994թ. ծնված բնակիչը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 Նախնական տվյալներով՝ երիտասարդը դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու կապակցությամբ համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզի 27-ամյա բնակիչը եւ հարցաքննվել դեպքի շուրջ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ