News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմի առաջին օրը ծանր վիրավորում ստացած, տանկիստ- մեխանիկ Դանիել Դավթյանը սկսել է ինքնուրույն քայլել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա ծնողները:

«Ձախ ձեռքը, սակայն, շարժել չի կարողանում: Բժիշկներն ասում են` տարիների ընթացքում կսկսի շարժել, նաեւ վերականգնողական բուժման միջոցով, որին տանելու ենք փետրվարից»,- ասացին ընտանիքի անդամները:

Նշենք, որ Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս էր եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց:

Դանիել Դավթյանն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության նպաստ:

Տպել
Ամենաշատ