News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբ ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիա եղավ, Հայաստանը կասկածի տակ դրեց Ռուսաստանի նկատմամբ իր հավատարմության ամրությունը։ Այս մասին ասվում է Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում, որը նվիրված է Ռուսաստանին։

«Թշնամանքը գուցե բռնկվել էր մասամբ այն պատճառով, որ Ռուսաստանը չափից շատ էր զբաղված սիրիական ու ուկրաինական հակամարտություններով եւ միջամտելու հնարավորություն չուներ։  Եթե ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Արեւմուտքը Մոսկվային ավելի քիչ մարտահրավերներ նետի, Ռուսաստանը կկարողանա ամրապնդել իր դիրքերը որպես հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդ»։

Փորձագետների խոսքով, նույնիսկ այն երկրները, որոնք քիչ թե շատ չեզոք էին Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ դիմակայության հարցում, կարող են շտկել իրենց դիրքորոշումները։ Այդ մասին են վկայում օրինակ ռազմական համագործակցության ամրապնդման մասին վերջին բանակցությունները Ուզբեկստանի ու Ադրբեջանի հետ, որոնք ուզում են խորացնել Մոսկվայի հետ իրենց հարաբերությունները։ «Մոսկվան կարող է նաեւ ԵՏՄ- ում կամ ՀԱՊԿ-ում ինտեգրացիոն նախաձեռնությունները ընդլայնելու հնարավորություն ստանալ, քանի որ Եվրոպայում ուժգնացող քաղաքական պառակտումը, ամենայն հավանականությամբ, կխանգարի ԵՄ-ին կենտրոնանալ իր «Արեւելյան գործընկերություն» ծրագրի վրա»,- ասվում է զեկույցում։

Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները կարծում են, որ երեք տարվա տնտեսական անկումից ու Արեւմուտքի հետ վեճերից հետո Ռուսաստանի դրությունը կարծես լավանում է։ ԽՍՀՄ նախկին երկրները հետեւում են Վաշինգթոնում ու Եվրոպայում ընթացող փոփոխություններին ու գուցե կվերագնահատեն իրենց դիրքորոշումները Մոսկվայի նկատմամբ։

Նրանց կարծիքով 2017-ին Ռուսաստանը գուցե կօգտվի իր շրջապատում ազդեցությունն ամրապնդելու հնարավորությունից ՝ ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձեւավորման ու ԵՄ-ում պառակտումների ֆոնին։ «Սակայն նախկին խորհրդային երկրներ Ռուսաստանի վերադարձը հեռու կլինի 2000-ականների իրավիճակից, երբ Ռուսաստանի տնտեսությունը բարգավաճում էր, քաղաքական համակարգում էլ ցնցումներ չկային։ Նույնիսկ եթե 2017-ին Արեւմուտքը թուլացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դժվար թե հրաժարվեն իրենց դաշնակիցներից՝ ի դեմս նախկին խորհրդային երկրների։ Այդուհանդերձ, քաղաքական վերափոխումները, որոնք տեղի են ունենում Եվրոպայում ու ԱՄՆ-ում, կարող են Մոսկվային ավելի շատ հնարավորություն տալ ամբողջ Եվրասիայում իր հեղինակությունը վերականգնելու համար», - ամփոփում են հեղինակները։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ