News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուսակցությունների խոշորացումը կեղծ կատեգորիա է եւ չի կարող լինել կուսակցությունների քաղաքական որակները բարձրացնելու ճանապարհ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքական կուսակցությունների գրանցումը պարզեցնող՝ «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագծի  շուրջ քննադատություններին։

«Ընդհանրապես, կուսակցությունների խոշորացումը քաղաքական կեղծ թեզ է՝ ռեսուրսները փոշիացնող: Հիմա մենք գործում ենք, ու՞մ ենք խանգարում: Յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ նույնիսկ առաջարկվող՝ կուսակցությունների գրանցումն ազատականացնող օրենքում սահմանափակումները չափազանց են։ 

«Օրինակ՝ ինչու պետք է գրանցման պահին կուսակցության անդամների թիվը 1000 լինի, կամ՝ կուսակցությունը ներկայացված լինի մարզերի 1/3-ում»,– դժգոհեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը կուսակցությունների քաղաքական որակները բարձրացնելու այլ ճաապարհներ է առաջարկում՝ ապահովել միջկուսակցական մրցակցություն եւ ներկուսակցական ժողովրդավարություն։

«Ժամանակին մենք առաջարկել են օրինագիծ ընդունել, որ ազդեցիկ կուսակցությունները մինչեւ ընտրություն հրապարակեն իրենց կաբինետի կազմը»,– ասաց նա՝ նշելով, որ սա կմեծացնի ապագա պաշտոնյաների հաշվետվողականությունը ընտրողների առջեւ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ