News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, ընդլայնելով «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառման աշխարհագրությունը, այս տարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի եւ Սոլոլըրն Ար Էյ ընկերության հետ համատեղ անցկացնում է Գյումրիում: Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները:

«Գյումրիում տեխնոլոգիական ոլորտը ծաղկում է ապրում եւ օրեցօր ավելի շատ պատանիներ ու երիտասարդներ են իրենց կյանքը կապում ՏՏ ոլորտի հետ: Նմանատիպ զարգացումը մեր քաղաքում մեծամասամբ պայմանավորված է իհարկե Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությամբ, եւ շատ ուրախ ենք, որ կենտրոնն այս տարի նմանատիպ տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչների շարքում է», - նշում է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը:

 «Ծրագրավորման ժամ»-ը կկայանա դեկտեմբերի 7-ին: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով եւ ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ եւ առհասարակ սովորել ծրագրավորում։ Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցները կարող են գրանցվել հետեւյալ հղումով՝ http://bit.ly/2ggv9Qp .

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն արդեն 14 տարի է, ինչ իրականացնում է ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր ու միջոցառումներ: Այս անգամ մեր եւ մեր ռազմավարական գործընկերների կողմից ստեղծված տեխնոլոգիական եւ ինովացիոն կենտրոնների հետ համատեղ Գյումրիում կիրականացնենք «Ծրագրավորման ժամ» միջոցառումը: Այն հնարավորություն կընձեռի երիտասարդներին ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտին, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ, հուսով ենք նաեւ, որ այս միջոցառումից հետո նրանք կտեսնեն իրենց ապագան տեխնոլոգիական ոլորտում», - նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարեւոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառողներից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաեւ ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #hourofcodegyumri:

2015-ին միջոցառմանը մասնակցել են 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Մասնակիցներից շատերը շարունակել են սովորել ծրագրավորում եւ արդեն իրենց առաջին քայլերն են անում որպես կրտսեր ծրագրավորողներ։

Այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը կանցկացվի Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ