ԱՄՆ-ն Մոսկվային առաջարկել է կիբերանվտանգության թեմայով խորհրդակցություններ անցկացնել։ Ռուսական Life պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովը հայտնել է լրագրողներին «Միջերկական երկխոսություն» համաժողովից հետո։
Լավրովը նշել է, որ արդեն երկու անգամ իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիին առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել, բայց երկու անգամն էլ մերժում է ստացել։
«Եվ միայն հիմա են նրանք մեզ նույնը առաջարկում։ Դե ինչ, մենք պատրաստ ենք»,- ասել է Լավրովը։