News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լինն Սենդֆորդը խնդրում է ԱՄՆ իշխանություններին իր որդուն՝ աուտիստ Մայքլին Բրիտանիա ուղարկել, որպեսզի նա այնտեղ կրի իր պատիժը, գրում է The Guardian–ը։

Հուլիսին 20-ամյա Մայքլը, որը տառապում է նաեւ հոգեկան շեղումներով, փորձել էր Լաս Վեգասում ոստիկանից խլել ատրճանակը ու կրակել Դոնալդ Թրամփի վրա։

Մոր վկայությամբ, իմանալով Թրամփի հաղթանակի մասին, իր որդին ուրախացել էր, կարծելով, թե նոր նախագահը ուրախությունից կկրճատի պատիժը ու թույլ կտա, որ տղան Բրիտանիայում կրի այն։ Բայց հետո սկսել է անհանգստանալ, որ Թրամփը, հակառակը, իրեն ավելի խստորեն կպատժի՝ մյուսներին օրինակ ծառայելու համար։ Հիմա բանտի պահակները հետեւում են, որ Մայքլը չփորձի ինքնասպան լինել։

Որդու ճակատագրի մասին խնդրանքով կինն արդեն դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Մեյից նա արդեն ստանդարդ մերժում է ստացել եւ հիմա սպասում է Վաշինգթոնի պատասխանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ